ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ - Պ տառ / The fairy tale alphabet - Letter P

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ - Պ տառ / The fairy tale alphabet - Letter P

698 Просмотров

Պատմությունների փոխանակումը կենսափորձի փոխանակության բնական միջոց է: Հեքիաթների նկատմամբ սերը այդ կենսափորձը յուրացնելու ձգտում է:
Իսկ ի՞նչ են ժողովրդական հեքիաթները: Գիտելիքների շտեմարաններ, որոնցում կուտակված է մարդկանց կենսափորձը: Դարեր շարունակ մարդիկ գիտելիքները փոխանցել են առարկաների, պատմությունների, լեգենդների, առասպելների միջոցով: Հեքիաթների միջոցով ուսուցումը նույնպես գիտելիքների փոխանցման ամենաընդունված միջոցներից է եղել մարդկության պատմության ընթացքում: Հեքիաթների բազմազանության մեջ իրենց ուրույն տեղն ունեն դիդակտիկ (ուսումնական) հեքիաթները: Այս հեքիաթները ստեղծվում են մանկավարժների կողմից: Սրանց միջոցով կարծես «փաթեթավորվում» է ուսումնական նյութը և մատուցվում ավելի գունագեղ և հետաքրքիր:
Գրաճանաչության շրջանում ուսումնական հեքիաթների միջոցով ուսուցումը ունի մի շարք առանձնահատկություններ և առավելություններ: Նախ այս տարիքի երեխաների մոտ շատ մեծ է հեքիաթի նկատմամբ հետաքրքրությունը: Այն նպաստում է երեխայի երևակայության և պատկերավոր մտածողության զարգացմանը, արագ գրավում է երեխային: Վերջինս իրեն զգում և պատկերացնում է որպես հեքիաթի գործող անձ:
Հեքիաթի միջոցով հեշտանում է հնչյուն- տառ կապի ստեղծումը. լսելով հնչյունը երեխան հիշում է տառի գրաֆիկական պատկերը, որը ստացվել էր հեքիաթի ընթերցման արդյունքում, վերհիշում է հեքիաթը և բնականաբար այն բառապաշարը, որը օգտագործվել էր հեքիաթում և որը հիմնականում կապված էր հնչյուն- տառի հետ:






Facebook - https://www.facebook.com/tnaktraining...
Instagram - https://www.instagram.com/tnak_traini...
Հեռախոս - 093636380
Տնակ ուսումնական կենտրոն - Երևան, Արաբկիր, Նաիրր Զարյան 72/13


#Կրթություն #դաստիարակություն #դպրոց #դասապատրաստում #երեխա #հեքիաթ #մասնագետ #տնակ #ուսումնական #kids #ուսումնականկենտրոն #երեխաներիխնամք #դասապատրաստում #երկարօրյա #մայրիկներիակումբ #այբուբեն #զարգացմանկենտրոնարաբկիր#tnak#տառ #բառ#հայերեն #school #komitas #education #heqiat #letter #word #alphabet #այբբենարան
Ссылки и html тэги не поддерживаются


Комментарии: