Կարեն Ավագյանը 2012թ.-ի մայիսի 30-ին 6 ժամ 36 րոպեում կատարել է պռես վարժությունը 10002 անգամ և սահմանել է Գինեսի գրքի և Հայկական ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔԻ ռեկորդ: Այդ միջոցառումը նվիրվել է ՀՀ անկախության և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին: Կարեն Ավագյանը ծնվել է 1986թ.-ի մարտի 23-ին Սիսիան քաղաքում: Ավարտել է Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2011թ.-ի սեպտեմբերից սովորում է ՀՀ ԳԱԱ-ի Պատմության Ինստիտուտի մագիստրատուրայում: 2011թ.-ի դեկտեմբերից ծառայում է ՀՀ զինված ուժերում: