Չենք եղել ու չենք լինի երբեք անպաշտպան
Հայ զինվորն է սահմանին կանգնած անսասան
Պաշտպան է կանգնում հայոց մեր լեռնաշխարհին
Թիկունքը ամուր պահեք որ լռի թշնամին
Վանքի դռանը կանգնած
Աղոթում եմ առ Աստված
Քրիստոնյա ազգս լինի պաշտպանված
Պապերիս արյան կանչով
Պատվով ու պահանջով
Պիտի պահենք մեր էրգիրը խաչով ու գրչով
Ամուր պահենք մեր էրգիրը հայրենի
Մեր պապական Հայաստանը դարերի ։
Դե ելեք քաջերով
Հայոց քաջ մարտիկներով
Ելեք որ միանանք
Մի բռունցք դառնանք
Հայրենիքն է կանչում
Միասնություն պահանջում
Օտարության մեջ հային
Կարոտն է տանջում։
Իմ չքնաղ իմ Հայաստան պապերիս կերտած
Քեզնից հեռու ամեն հայ քեզ միշտ կարոտած
Ողջ երկիրս հնագույն խաչքարերով է լի
Աստծո հովանու ներքո կյանքդ երկարի ։
Պայքարելու ենք անվերջ
Բացելու ենք մի նոր էջ
Հայի համար երբեք
Չի լինելու վերջ:
Ազգս հին է պատմական
Հերոսներս հաղթական
Արյան գնով են պաշտպանել
Քեզ իմ Հայաստան :
Ամուր պահենք մեր էրգիրը հայրենի
Մեր պապական Հայաստանը դարերի :
Դե ելեք քաջերով
Հայոց քաջ մարտիկներով
Ելեք որ միանանք
Մի բռունցք դառնանք
Հայրենիքն է կանչում
Միասնություն պահանջում
Օտարության մեջ հային
Կարոտն է տանջում :
Դե ելեք քաջերով
Հայոց քաջ մարտիկներով
Ելեք որ միանանք
Մի բռունցք դառնանք
Հայրենիքն է կանչում
Միասնություն պահանջում
Օտարության մեջ հային
Կարոտն է տանջում:
Երգը չի թույլատրվում տեղադրել մեկ ուրիշ Յութուբյան ալիքում ⚠️
⛔ Anyone Who Re upload The Song or the Music Video will be removed from YouTube on Copyright Claim Charges.